Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էս անգամ սահմանադրական հանրաքվեին «Այո» ու «Ոչ» չի ըլնելու, «Խեր», «Շառ», «Աստված» ա ըլնելու

Էս անգամ սահմանադրական հանրաքվեին «Այո» ու «Ոչ» չի ըլնելու, «Խեր», «Շառ», «Աստված» ա ըլնելու
23.11.2026 | 15:00

- Հարևան, էս ազիզ օրով ստիպված կնկաս էլի ուղարկեցի էն քպ-ականի կնկա հետ կոֆե խմելու, որ սահմանադրության մասին մի բան իմանա։

- Գոնե իմացա՞վ։

- Հա։

- Հլը պատմի։

- Պարզվում ա՝ էս անգամ հանրաքվեին «այո» ու «ոչ» չի ըլնելու, երեք հատ քվեաթերթիկ ա ըլնելու։

- Բա վրները ի՞նչ ա գրած ըլնելու։

- «Խեր», «Շառ», «Աստված»։

- Յանի ի՞նչ։

- Դե, հաշվելուց որից շատ էղավ՝ էդ ժամանակ կերևա՝ սահմանադրությունը անցել ա, թե չէ։

- Եթե «խերը» շատ ըլնի՝ ի՞նչ կլնի։

- Սահմանադրությունը կանցնի։

- Խի՞։

- Որովհետև սահմանադրությունը խեր ա։

- Բա որ «շա՞ռը» շատ ըլնի։

- Ուրեմն հաստատ սահմանադրությունը կանցնի։

- Էդ ո՞նց։

- Որովհետև ալիևյան սահմանադրությունը տեղով շառ ա։

- Լավ, բա որ «Աստվածը» շատ ըլնի՞։

- Էդ դեպքում հաշվի, որ սահմանադրությունը անցած ա։

- Էդ խի, է՞։

- Որովհետեև գերագույնը պատարագ սիրող, աստվածավախ իսան ա։

- Այ քեզ բան, բա ընդդիմությունը ի՞նչ ա ասում։

- Ընդդիմությունը գլուխ ա ջարդում, թե գերագույնը որտեղ ա ուզում իրան քցի։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ